Վահան Հովհաննիսյանը քննադատել է Հայաստանի նախագահի հայտարարությունը

PanARMENIAN.Net - «Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է հայտարարեր, թե Հայաստանը գնաց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ Թուրքիայի առջեւ չբարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



Ըստ Հովհաննիսյանի, հասկանալի է, որ Հայաստանը, ելնելով տակտիկական մտադրություններից, չարծարծեց Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, սակայն ամեն անգամ դա բարձրաձայն կրկնելը լուրջ սխալ է: «Քանի որ նման հայտարարություններով ՀՀ-ն զենք է տալիս հակառակորդի ձեռքը»,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---