Վրաստանի իշխանությունները փոխում են Ջավախքի ավանդական տեղական անվանումները

PanARMENIAN.Net - Վերջերս Ջավախքում տեղի են ունենում ավանդական տեղական անվանումների լուրջ փոփոխություններ: Ամբողջովին փոխվում են սարերի, գետերի եւ այլ աշխարհագրական անվանումները, օրինակ Տավշանքա սարը հիմա կոչվում է Ամիրանիս: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Նրա խոսքերով, ավանդական տեղական անվանումների փոփոխության այլ ձեւ է անվանումների մասնակի խմբագրումը, այսինքն անվանումներին ավելացվում է «ի» վերջավորությունը, օրինակ, Փարվանա գետը հիմա կոչվում է «Փարվանի»:



«Նույնիսկ «մեծ» կամ «փոքր» ածականի մասնիկը ներկայացվում է թարգմանաբար: Օրինակի համար, Փոքր Սամսարը հիմա կոչվում է Դիդի Սամսարի», - ասել է Սարգսյանը:



Ընդ որում նա նշել է, որ դրանով վրաց իշխանությունները խախտում են Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային Կոնվենցիան, որը Վրաստանի խորհրդարանը վավերացրել է 2005 թ-ն: Համաձայն Կոնվենցիային ազգային փոքրամասնությունների ավանդական բնակեցման վայրերում անհրաժեշտ է ապահովել ավանդական տեղական անվանումների կիրառումը:



«Կոնվենցիայի վերաբերյալ վրաց իշխանությունները ընդունել են բանաձեւ, համաձայն որի ավանդական տեղական անվանումների եւ ճանապարհային ցուցանակների կիրառումը կարգավորվում է ներքին օրենսդրությամբ, եւ աննպատակահարմար է համարվում տվյալ հարցով այլ միջազգային պայմանագրերի ստորագրումը», - նշել է Սարգսյանը, եւ ընդգծել, Ջավախքի հայերը ավանդական տեղական անվանումները ընկալում են որպես հայկական եւ ոչ մի կերպ չեն ընդունում կատարված փոփոխությունները:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---