Թեհրանը հանդես է գալիս Ղարաբաղի վերաբերյալ միջնորդության առաջարկով

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Թեհրանում հայտարարեց Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:



Իրադրությունը Հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմնական թեմաներից մեկը դարձան Ադրբեջանի ու Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: «Մենք երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկեցինք»,- ասաց Մամեդյարովը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ամփոփիչ մամլո ասուլիսում:



«Իրանը մեր հարեւանն է, եւ մենք հուսով ենք, որ Թեհրանը կշարունակի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը»,- ասաց Մամեդյարովը, հաղորդում է Trend-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---