Ղարաբաղյան հարցում որպես միջնորդ հանդես գալու հայտարարությամբ Իրանը ցանկացավ իր մասին հիշեցնել14 դեկտեմբերի 2009 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Իրանը միշտ հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին, եւ Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը նորություն չէ: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, իրանագետ Սեւակ Սարուխանյանը: «Իրանն առաջին երկիրն էր, որ հանդես եկավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես միջնորդ: Հիմա Թեհրանը հայտարարելով, որ պատրաստ է միջնորդ լինել, ուզում է վերականգնել իր դերը տարածաշրջանում եւ ցույց տալ, որ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում», - ասաց Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքերի համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն ձեւաչափն է եւ այս պայմաններում Թեհրանը հազիվ թե կարողանա միջնորդ լինել Երեւանի եւ Բաքվի միջեւ: «Նմանատիպ հայտարարություն արվել է, առաջին հերթին, որպեսզի բոլորին հիշեցվի Իրանի եւ տարածաշրջանում նրա դերի մասին», - ասաց իրանագետը: Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպելուց հետո հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |