Վրաստանի իշխանությունները փորձում են «վրացացնել» Ջավախքը

PanARMENIAN.Net - Ջավախքի հայերը մեծ բարդությունների են բախվում հայ-վրացական սահմանը հատելու ժամանակ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: «Վերջերս վրացական կողմը վերանորոգման աշխատանքներ էր անցկացնում իր ՀԱԿ-ում: Դրանից հետո երկրների միջեւ սահմանի հատման գործընթացը ավելի պարզ դառնալու փոխարեն էլ ավելի բարդացավ»,- նշեց Սարգսյանը:



Սարգսյանի խոսքով, Ջավախքի հայերը մեծ հետաքրքրություն են դրսեւորում հայ գրականության նորույթների, ինչպես նաեւ հայ մամուլի հանդեպ: «Սահմանի վրա նրանց կանգնեցնում է սահմանապահը եւ խլում բոլոր թերթերը, ամսագրերն ու գրքերը` ասելով, թե նման իրերի տեղափոխումն արգելված է»,- ասաց Վահե Սարգսյանը: Ընդ որում, նա նշեց, որ վրացական իշխանությունները փորձում են Ջավախքում վերացնել ամեն հայկական բան: «Նրանց հարկավոր է, որպեսզի Ջավախքում միայն վրացական ոգի լինի, Վրաստանի իշխանությունները փորձում են «վրացացնել» Ջավախքը»,- ընդգծեց Սարգսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---