ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴԻՄՈՒՄԸ15 փետրվարի 2002 - 22:10 AMT PanARMENIAN.Net - 11 ամիսների աշխատանքի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը, որը ուսումնասիրում է «ԱրմենՏել» ընկերության կողմից ներդրումային ծրագրի կատարումը, արձանագրել է բազմաթիվ իրավախախտումներ ներդրողի` հունական OTE ընկերության կողմից, որին պատկանում է «ԱրմենՏԵլի» բաժնետոմսերի 90 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հաղորդել է, որ միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է դիմել հանրապետության Գլխավոր դատախազություն` իրավախախտումների փաստերը ուսումնասիրելու եւ OTE ընկերության կողմից հանրապետությանը հասցված նյութական վնասը փոխհատուցելու նպատակաով: Իր հերթին, միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ «ԱրմենՏելը» չի կատարել իր ներդրումային պարտավորությունները: Նրա խոսքերով, ընկերությունը միտումնավոր ավելացրել է ներդրումների ծավալները այն բանի հաշվին, որ 3-4 անգամ ուռճացրել է տվյալները ներկրված սարքավորումների արժեքի վերաբերյալ, որոնք շատ անգամ չէին համապատասխանում տեխնիկայի վերջին ստանդարտներին: Իրավախախտումներ են հայտնաբերվել նաեւ «ԱրմենՏելի» շահույթների վերաբերյալ տվյալներում, որոնք իջեցված էին,-նշել է Սարգսյանը: Կապի ոլորտում կառավարության գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը, ծանոթանալով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած տվյալներին, կարծիք է հայտնել, որ եթե «ԱրմենՏելը» չի կատարում լիցենզիայի պահանջները, ապա անհրաժեշտ է հարց բարձրացնել ընկերությանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ: Մանուկյանը տարակուսանք է հայտնել «ԱրմենՏելի» կողմից թույլ տված իրավախախտումների նկատմամաբ կառավարության ուշացած ռեակցիայի կապակցությամբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |