Հայաստանում նշանակվել է Սլովակիայի նոր դեսպան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի14 -ին Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան Յոսեֆ Միգաշը (նստավայրը` Մոսկվայում) ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին հանձնեց հավատարմագրերի պատճենները:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին, Ա. Կիրակոսյանը հույս հայտնեց, որ Յ.Միգաշը կնպաստի Հայաստանի եւ Սլովակիայի Հանրապետության միջեւ համագործակցության ընդլայնմանը` երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Զրուցակիցները կարեւորեցին նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացումը:



Դեսպանի խնդրանքով, Ա. Կիրակոսյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---