ՀՅԴ-ն չի վերադառնա կոալիցիա, նույնիսկ եթե ՀՀ նախագահը հրաժարվի Արձանագրություններից

PanARMENIAN.Net - «Նույնիսկ եթե Հայաստանի նախագահը շտկումներ կատարի արտաքին քաղաքականության կուրսի մեջ եւ հրաժարվի Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից, ՀՅԴ-ն չի վերադառնա կոալիցիա»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



Ըստ Հովհաննիսյանի, ՀՅԴ-ի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ կարող է համագործակցություն լինել, եթե իշխանությունները հանդես գան Դաշնակցության համար ընդունելի նախաձեռնություններով, սակայն կոալիցիայի ստեղծումն իմաստ չունի, քանի դեռ իշխանությունները չեն փոխել իրենց աշխատանքի ոճը: «Հայաստանի ղեկավարությունը ցույց է տվել, որ որոշումներ է կայացնում, առանց խորհրդակցելու: Քանի դեռ աշխատանքի այդ ոճը չի փոխվել, ամեն տեսակի կոալիցիաներն անիմաստ են»,-ասել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---