Սլովակիան շահագրգռված է գիտության ոլորտում Հայաստանի հետ գործակցության խորացմամբ14 դեկտեմբերի 2009 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօրիր հավատարմագրերն էհանձնելՀայաստանումՍլովակիայի նորանշանակ դեսպան պարոն Յոզեֆ Միգաշը (նստավայրը` Մոսկվա):Նախագահ Սարգսյանըշնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ կարեւորել երկու երկրների միջեւ կանոնավոր շփումները, քաղաքական երկխոսության ակտիվացումը` ընդգծելով, որ այն նպաստավոր հիմք է ստեղծում տնտեսության ու այլ բնագավառներում փոխգործակցության հետագա խորացման համար: Հանրապետության Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Խոսելով երկկողմառեւտրատնտեսական կապերի մասին` Նախագահ Սարգսյանը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրները դեռեւս շատ անելիքներ ունեն դրանց զարգացման ուղղությամբ: Այդ առումով նրանք առաջնային են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Դեսպան Միգաշը նշել է, որ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր գիտական ներուժով, եւ իրենք շահագրգռված են այս ոլորտում գործակցության խորացմամբ: Կողմերը հետաքրքրվածություն են արտահայտել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափով, մասնավորապես` օգտագործելով Արեւելյան գործընկերության ծրագրի հնարավորությունները, ընդլայնել համագործակցության շրջանակները: Նրանք կարեւորել են մուտքի արտոնագրերի ընթացակարգի դյուրացումը: Նորանշանակ դիվանագետը նաեւ ասել է, որ իր երկիրը ողջունում է եւ պաշտպանում հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի Նախագահի նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |