Հայաստանի մարքսիստական կուսակցությունը դուրս է գալիս ընդդիմադիր դաշինքից15 դեկտեմբերի 2009 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Շնորհակալություն եմ հայտնում Հայ ազգային կոնգրեսի իմ բոլոր գործընկերներին համագործակցության համար, քանի որ իմ ղեկավարած քաղաքական ուժը դուրս է գալիս այդ ընդդիմադիր բլոկից»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Ըստ Հակոբյանի, ՀԱԿ-ի կուսակցությունից դուրս գալու պատճառն այն է, որ այդ քաղաքական դաշինքը այդպես էլ չկարողացավ դառնալ համաժողովրդական ընդդիմության առաջնորդը եւ նեոլիբերալ ժողովրդավարական գաղափարախոսության գեներատորը հանրության համար: «Այդ ընդդւմադիր դաշինքը չկարողացավ հայ հանրությանը ներկայացնել նոր ազգային հայեցակարգ, արտաքին եւ ներքին քաղաքականության նոր դոկտրին եւ այդպես էլ մնաց ՀՀՇ-ական ընդդիմություն»,-ասել է Հակոբյանը: Հակոբյանն ընդգծել է նաեւ, որ այսօրվա դրությամբ հայ ժողովրդի առջեւ երեք գերխնդիր է ծառացած` ժողովրդի միավորումը հոգեւոր-գաղափարախոսական ոլորտում, ազգի անվտանգության ֆիզիկական ապահովումը եւ Հայաստանի պատմա-աշխարհագրական ամբողջականության վերականգնումը: «Նշված խնդիրների լուծման համար պետք է ձեւավորել սկզբունքորեն նոր քաղաքական ուժ նոր առաջնորդի հետ»,-ասել է մարքսիստը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որ քաղաքական ուժի հետ կհամագործակցի Հակոբյանը ՀԱԿ-ից դուրս գալուց հետո, Դավթյանը նշել է. «Առաջին հերթին Աստծո, հետո` հայ ժողովրդի հետ»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |