Դավիթ Հակոբյանն ակտիվ քարոզչության կարիք չունի առաջիկա ընտրություններում15 դեկտեմբերի 2009 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Հակոբյան. «Երեւանի թիվ 10 ընտրատեղամասում Աժ պատգամավորության առաջիկա ընտրություններում ես մտադիր չեմ մեծ ընտրարշավ ծավալել, քանի որ ոչ դրա անհրաժեշտությունը կա, ոչ էլ` համապատասխան ֆինանսական ռեսուրսները»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Ըստ Հակոբյանի, ավելորդ քարոզչությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ: «Իսկ իմ երկու հակառակորդներին` Համայակ Հովհաննիսյանին եւ «Ազգային միավորում» կուսակցության» թեկնածու Արա Սիմոնյանին ես կասկածում են իշխանությունների հետ համագործակցելու մեջ»,-ասել է Դ.Հակոբյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե մտադիր է արդյոք Դ.Հակոբյանը անհաջողության դեպքում լքել երկիրը, նա պատասխանել է, որ պարտության դեպքում կլքի ինչպես քաղաքականությունն, այնպես էլ` երկիրը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |