Բոսնիացի բասկետբոլիստուհին «Բեշիկթաշի» հետ խաղում չի կարողանա օգնել «Հատիսին»

PanARMENIAN.Net - Ինչպես ավելի վաղ հայտարարել է «Հատիս» բասկետբոլային ակումբի ղեկավարությունը, դեկտեմբերի 10-ն Երեւան պետք է ժամաներ Նուրա Իմամովիչը (Բոսնիա), որպեսզի մասնակցի «Բեշիկթաշի» դեմ խաղում:



Ինչպես հաղորդում է «Հատիս» բասկետբոլային ակումբի պաշտոնական կայք էջը, Նուրա Իմամովիչը չի կարողանա անցնել հայկական ակումբ, քանի որ Երեւան ժամանելուց առաջ Նուրա Իմամովիչը ստացել է ոտքի վնասվածք եւ երկար ժամանակ չի կարողանա խաղալ:



2009-2010 թթ. Եվրոպայի լիգայի ընտրական մրցաշարի շրջանակներում «Հատիս» - «Բեշիկթաշ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ն, «Միկա» մարզահամալիրում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---