Իրանի հիմնախնդրով զբաղվող «վեցնյակի» նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Բրյուսելում նշանակված Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող «վեցնյակի» ներկայացուցիչների նստաշրջանը հետաձգվել է չինական կողմի խնդանքով, ֆրանսիական ԶԼՄ-երին հղում անելով` երեքշաբթի օրը հաղորդել է Իրանի IRNA լրատվական գործակալությունը:



Ինչպես հաղորդում է գործակալությունը, արեւմտյան դիվանագիտական շրջանակներից մի աղբյուր տեղեկացրել է, որ չինական կողմում առաջացած խնդիրների պատճառով նիստը հետաձգվել է, ընդ որում, կողմերը ծրագրել են անցկացնել հեռախոսային համաժողով` Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ իրավիճակը քննարկելու համար:



Բրյուսելում տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ «վեցնյակն» իր հիասթափությունն է հայտնել, որ Իրանը մերժել էր իր ուրանն արտասահմանում հարստացնելու ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը:

«Վեցնյակի» երկրներն են` Ռուսաստանը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---