Ադրբեջանը շարունակում է Euronews-ի դեմ տեղեկատվական պատերազմը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» խորագրով Լեռնային Ղարաբաղի մասին Euronews-ի տեսանյութի, որում նյութի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող է անվանել, ցուցադրության հետ կապված բողոքի ցույցերն ընդլայնվում են: Բողոքներին միացել է նաեւ Ադրբեջանի Տպագրության խորհուրդը:



Ադրբեջանի ու Euronews-ի միջեւ սկանդալին պիկանտություն է հաղորդում այն փաստը, որ Ադրբեջանը երկար ժամանակ օգտվել է ալիքի ծառայություններից դեպի իր երկիր տուրիստական ճանապարհորդությունների եվրոպական գովազդի համար: Եվրոպայում երկիրը սեփական տեղեկատվական գործիքներ չունի, հաղորդում է abc.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---