Արձանագրություններն ստորագրելով` Թուրքիան միաժամանակ սկսեց խոչընդոտել դրանց վավերացմանը

PanARMENIAN.Net - ԵՄ անդամ- երկրների ԱԳՆ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի քայլերը եւ հույս է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունները շուտով կվավերացվեն, այս մասին ասվում է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) հաղորդագրության մեջ:



Միաժամանակ EAFJD-ը ափսոսանք է հայտնում, որ ԱԳՆ խորհուրդը լռել է Թուրքիայի խաբեության մասին: «Արձանագրություններն ստորագրելով, Թուրքիան միաժամանակ սկսեց խոչընդոտել դրանց վավերացմանը` առաջադրելով անհարկի պայմաններ, դրանով հանդերձ խանգարելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը», - նշում է EAFJD-ը:



«Ակնհայտ է, որ Թուրքիան արձանագրությունների ստորագրման պերճաշուք արարողությամբ նպատակ ուներ չեզոքացնելու ԵՄ քննադատությունը` Հայոց ցեղասպանությունը հերքելու եւ Հայաստանը շրջափակելու համար: Մենք հոռետեսորեն ենք վերաբերվում Թուրքիայի անկեղծությանը», - հայտարարել է Եվրոպայի հայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը:



EAFJD հաղորդում է նաեւ, որ դեկտեմբերի 7-8-ը ԵՄ անդամ-երկրների ԱԳՆ միությունը քննարկումներ է անցկացրել ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի հայտարարության վերաբերյալ: Չնայած ԵՄ անդամ-երկրների դժգոհությանը, Միությունը որոշել է Թուրքիային վերջին հնարավորությունը տալ` կատարելու իր բազում անկատար պարտավորությունները` ընդհուպ Կիպրոսի բռնազավթած հողերի ազատագրումը, որտեղ մինչ օրս գտնվում է թուրքական բանակը, ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---