Սփյուռքը հայկական զբոսաշրջության հիմնական ուժն է

PanARMENIAN.Net - Հայ ժողովրդի արժեքներից է սերը հայրենիքի հանդեպ, որի համար էլ հայկական զբոսաշրջության հիմնական ուժը սփյուռքն է համարվում: Նրա համար այցելությունը հայրենիք գերագույն ցանկություն է: Այս մասին դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է «Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Հայաստանի ազգային զբոսաշրջության գրասենյակ» հասարակական կազմակերպության տնօրեն Մարիա Աթայանը : Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի ԶԱԳ-ը ակտիվորեն աշխատելու է Ռուսաստանի տարածաշրջանների հետ, մասնավորապես` Կրասնոդարի հետ, որտեղ շատ հայեր են ապրում: Բացի այդ հայկական զբոսաշրջության առաջընթացի համար մեծ ներուժ կա նաեւ Ուկրաինայում:



Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա Հայաստանի ԶԱԳ-ը ծրագրել է դուրս գալ եվրոպական շուկա: «Մենք մեծ սփյուռք ունենք, որի ներուժն ամբողջությամբ չենք օգտագործում, ԶԱԳ-ը այդ ուղղությամբ պետք է ակտիվորեն աշխատի, որպեսզի Եվրոպա դուրս գա, որտեղ Հայաստանը հարգում եւ սիրում են», - ավելացրել է նա:



Հայկական զբոսաշրջության զարգացման համար Հայաստանի ԶԱԳ-ը համագործակցում է «Արմավիա» ավիաընկերության ազգային փոխադրամիջոցների, «Ջասուտա» զբոսաշրջային ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսյանի խոսքերի համաձայն, «Արմավիան» ողջունում է Հայաստանի ԶԱԳ-ի հիմնումը, որի շնորհիվ Հայաստանի համար զբոսաշրջությունը կարող է դառնալ զարգացման այլընտրանք այն դեպքում, երբ Հայաստանը չունի վառելիքաէներգետիկայի սեփական պաշարներ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---