«Բանանցը» գլխավորել է մակեդոնացի մարզիչ Ստեվիցա Կուզմանովսկին15 դեկտեմբերի 2009 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք էջը, 2010 թ-ն ակումբը կմարզի նոր գլխավոր մարզիչը: Այս անգամ դա կլինի մակեդոնացի մասնագետ Ստեվիցա Կուզմանովսկին:Դեկտեմբերի 15-ն ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը եւ Ստեվիցա Կուզմանովսկին պայմանագիր են ստորագրել, համաձայն որի մակեդոնացի մարզիչը կմարզի թիմը երկու տարվա ընթացքում: Մակեդոնացի մարզիչին կօգնի Աշոտ Բարսեղյանը: 47-ամյա Կուզմանովսկին հանդես էր գալիս «Տետեկաս» (Տեըեվո), «Պարտիզան» (Բելգրադ), ՕՖԿ (Բելգրադ), «Ռադ» (Բելգրադ), «Քոջաելիսպոր» (Թուրքիա), «Գալաթասարայ» (Թուրքիա) թիմերի կողմից: Մարզիչի կարիերան նա սկսել է «Ստրեմ-Ստրեմսկա» (Միտրովիցա) թիմում: Աշխատել է ՕՖԿ-ի (Բելգրադ) գլխավոր մարզիչի օգնական, 2005 թ-ն գլխավորել է «Բլասիցա» բուլղարական թիմը: 2007-2009 թթ. Կուզմանովսկին ղեկավարել է «Սլավիա» (Սոֆիա) ֆուտբոլային ակումբը: 2009 թ-ց «Մոնթանա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն էր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |