ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ Երեւանի «Հատիս» բասկետբոլի ակումբի գլխավոր հովանավորը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից «Հատիս» բասկետբոլի կանանց ակումբի հովանավորության ստանձնման մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն ու մամլո ասուլիս, որին ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ եւ «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանն ու ակումբի խորհրդի մեկ այլ անդամ Արթուր Մինասյանը:



«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե ակումբը ֆինանսավորում է լավ հեղինակություն ունեցող ընկերություն, ապա ակումբը դեպի իրեն է գրավում լավագույն խաղացողներին, այդպիսով խաղի որակը եւ թիմի մակարդակը բարձրացնելով», - ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---