Հայաստան. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գների նախատոնական աճ չի գրանցել առեւտրային խոշոր կենտրոններում15 դեկտեմբերի 2009 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Դավիթ Հարությունյանը հանձնարարություններ տվեց սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկայում գերակա դիրք ունեցող սուբյեկտներին, ՏՄՊՊՀ-ն ոչ մի ծանուցում չի ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Արմինե Ուդումյանը: 2009 թվականի նոյեմբերի 17-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Խորհրդի նիստում պարզելու եւ կանխելու համար սոցիալական նշանակության ապրանքների (մասնավորապես, բենզինի, դիզելային վառելիքի, բուսական յուղի, կարագի, հավկիթի եւ շաքարավազի) գների աճը, հատկապես առաջիկա տոնական օրերին, ՏՄՊՊՀ-ն հանձնարարել է այդ շուկաներում գերակա դիրք զբաղեցնող սուբյեկտներին, 2009 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում երկօրյա ժամկետում իրազեկել Հանձնաժողովին` հիմնավորելով գների բարձրացման պատճառներըր: Ըստ Արմինե Ուդումյանի, ՏՄՊՊՀ-ն դիտարկումներ է անցկացնում խոշոր առեւտրային կետերում, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ ողջ շուկայի գնագոյացման վրա: «Դեռեւս, գներից շեղումներ չեն գրանցվել հետազոտվող վեց շուկաներում»,-ասել է նա: ՏՄՊՊՀ մամլո քարտուղարը հավելել է նաեւ, որ արդյունքների ամփոփումից հետո, առաջիկայում դրանք կներկայացվեն հանրությանը: Այնուամենայնիվ, Հայաստանի ամանորյա իրողություններրը չեն համապատասխանում հանձնաժողովի մամլո քարտուղարի հաղորդագրությանը, քանի որ ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործում է շուկայական հետեւյալ սկզբունքը` վաճառել ավելի շատ ավելի ցածր գնով, Հայաստանում, որը դեռեւս հեռու է շուկայական տնտեսությունից, դիտվում են հակառակ գործընթացները, եւ գները նախատոնական օրերին կայծակնային աճ են գրանցում: Ինչ վերաբերում է առանձին վաճառակետերին, որտեղ գներն իրոք աճել են, ապա այդ առիթով Արմինե Ուդումյանը նշել է, որ ընտրության հարցն այստեղ քաղաքացունն է, եւ հենց այդ սկզբունքի վրա են հիմնված հանձնաժողովի հետազոտությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |