Հայաստանը մասնակցել է Կոնֆուցիուսի ինստիտուտների 4-րդ ամենամյա համաժողովին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-14-ը Պեկինում տեղի է ունեցել աշխարհի ավելի քան 60 երկրներում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտների 4-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որում ներգրավված էին Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչները:



Համաժողովի շրջանակներում անցկացված «Աշխարհի լեզուները» խորագիրը կրող ցուցահանդեսում գործել են Հայաստանը ներկայացնող երեք տաղավարներ, որոնք կազմակերպվել էին Չինաստանում Հայաստանի դեսպանության, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության, Բրյուսովի անվան ԵՊԼՀ եւ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի համատեղ ջանքերով:



Այստեղ ներկայացվել են հայկական գրերն ու տարազը, Հայաստանում տպագրված չինարենի եւ այլ օտար լեզուների ուսումնական գրականություն, Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններում սովորող արտասահմանցիների համար ստեղծված կրթական ծրագրեր, ինչպես նաեւ Հայաստանի պատմության, մշակույթի, գիտության վերաբերյալ նյութեր եւ գրականություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---