ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Դուբնայում կայանալիք ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը դեկտեմբերի 17-18-ին Դուբնայում կմասնակցի ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի սահմանադիր համաժողովին, որը ստեղծվում է «Դուբնա» հատուկ տեխնիկաներդրումային գոտու հնարավորությունների օգտագործմամբ: Համաժողովին կմասնակցեն ԱՊՀ 8 երկրների նախարարությունների, ազգային ակադեմիաների, առեւտրատնտեսական պալատների, գիտական եւ կրթական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական եւ մասնակվոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդում է Հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնայի գործակալության մամլո ծառայությունը:



Համաժողովի մասնակիցների թվում են նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ուկրաինայի ԳԱԱ նախագահ եւ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահ Բորիս Պատոնը եւ այլոք:



Համաժողովի կազմակերպիչներն են` Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտ միջազգային միջկառավարական կազմակերպությունը «Կուրչատովի ինստիտուտ»-ի հետ համատեղ, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:



Համաժողովի հիմնական նպատակն է անցկացնել Նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի հիմնադիրների ընդհանուր ժողով, որտեղ կստորագրվեն կենտրոնի սահմանադիր փաստաթղթերը եւ կընտրվեն ղեկավար մարմինները:



Միջոցառման մասնակիցներն էքսկուրսիայով կլինեն Միավորված ինստիտուտի լաբորատորիայում եւ կայցելեն «Դւոբնայի» օբյեկտները, ինովացիոն նախագծերի ցուցահանդեսը:



Նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի գործունեությունն ուղղված է լինելու ԱՊՀ նանոարդյունաբերության բարձ տեխնոլոգիաների շուկայի ձեւավորմանը, որը մրցունակ կլինի միջազգային ասպարեզում: Կենտրոնը պետք է ԱՊՀ երկրների ինովացիոն, հետազոտական եւ կրթական տարածության ինտեգրման լծակ հանդիսանա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---