ԱՄՆ-ն Իրանի վրա ազդելու նոր հնարավորություններ է որոնում16 դեկտեմբերի 2009 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն են տվել մի օրինագծի, որը Բարաք Օբամային լրացուցիչ հնարավորություններ կտա Իրանի վրա ճնշում գործադրելու հմար` միջուկային ծրագիրը սահմանափակելու նպատակով: Այդ փաստաթուղթը, որը դեռ պետք է հավանություն ստանա ամերիկացի սենատորների կողմից, նախատեսում է օժտել ԱՄՆ նախագահին նոր լիազորություններով` արգելել բիզնես վարել ԱՄՆ-ում այն ընկերություններին, որոնք ավտոմոբիլային վառելիք են տրամադրում Իրանին կամ օգնում են արտադրել այն երկրի ներսում: Ներկայացուցիչների պալատում քվեարկության ավարտից հետո, նրա խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց, որ օրենսդիրների որոշումը պարզ ազդանշան է Իսլամական Հանրապետությանը, եւ որ Վաշինգտոնը կօգտագործի բոլոր միջոցները, որոնք կան նրա տրամադրության տակ, որպեսզի թույլ չտա, որ Իրանը միջուկային արսենալ ստանա: Փորձագետները հասկանում են, որ ԱՄՆ սենատը կսատարի խորհրդարանի ստորին պալատի դիրքորոշմանը, սակայն, դեռեւս պարզ չէ, թե երբ համապատասխան հարցը կդրվի քվեարկության: Օրինագծի ազդցության տակ են հայտնվում ոչ միայն Իրան բենզին առաքող ընկերությունները, այլ նաեւ փոխադրող տանկերների ապահովագրությամբ զբաղվող ընկերությունները, հաղորդում է BBC-ին: Իրանը, որ նավթի խոշոր պաշարներ ունի, վառելիքի արտադրության հզորությունների պակաս է զգում, որի պատճառով էլ ներմուծում է սպառվող բենզինի 40 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |