Թուրքիան ցանկանում է չեզոքացնել Հայաստանին որպես տարածաշրջանային գործոն16 դեկտեմբերի 2009 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության արգելքի կապակցությամբ, դժվար թե երբեւէ կարտացոլվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը:«Արգելված քրդամետ կուսակցությունը այն քաղաքական ուժն էր Թուրքիայում, որը կողմ էր Արձանագրությունների վավերացմանը: Եվ դա բնական է, քանի որ Այդ Արձանագրություններով հայկական կողմը ուղղակի մատուցում է Արեւմտյան Հայաստանը քրդերին», - ասել է քաղաքագետը: Նրա խոսքերով, ալեկոծությունները, որոնք առաջացել են Թուրքիայում DTP արգելքի հետեւանքով, չեն ստիպի Անկարային դիմել լրացուցիչ քայլերի դեպի Հայաստան: «Իր համար կարեւոր է միայն մեկ բան` Թուրքիան ցանկանում է չեզոքացնել Հայաստանին որպես տարածաշրջանային գործոն», - ընդգծել է պ-ն Աղայանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |