ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արժեքներին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին: Նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունենում կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում, մասնակցում են կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունները:



Նախարարական համաժողովի օրակարգում էր 2008 թ. հոկտեմբերին կայացածՔվեբեկիգագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը: Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը:



Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:Իր խոսքումնախարարՆալբանդյանը ներկայացրեց կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---