Մարոկոյի ԱԳՆ ղեկավարը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին այցելել Ռաբաթ

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանըհանդիպեց նաեւ Մարոկոյի ԱԳ նախարարԹաիբ Ֆասի Ֆիհրիին: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Հայաստանի եւ Մարոկոյի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին: Երկուստեք նշվեց, որ հարուստ պատմական առնչություններ ունեցող երկրների միջեւ այսօր առկա հարաբերությունները բավարար մակարդակի չեն, եւ հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել դրանց նոր լիցք հաղորդելու համար:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարներ Նալբանդյանն ու Ֆիհրիին մտքեր փոխանակեցին կովկասյան եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ, պայմանավորվեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ, քննարկեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման եւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման հնարավորությունները: Մարոկոյի արտգործնախարարն իր Հայաստանի գործընկերոջը հրավիրեց այցելել Ռաբաթ:
 Ուշագրավ
---