Հայոց ցեղասպանություն. Օբաման չի կարողանա դիմակայել միավորված հայկական ու հրեական լոբբիին16 դեկտեմբերի 2009 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Նույնիսկ այնպիսի երկրի համար, ինչպիսին Թուրքիան է, շատ բարդ կլինի դուրս գալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, եթե Թուրքիան հրաժարվի վավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները, ոչ միայն ԱՄՆ նախագահ Օբաման, այլ նաեւ Կոնգրեսը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ընդ որում Գրիգորյանը նշել է, որ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Թուրքիան վերջերս մերձեցել է Սիրիայի ու Իրանի հետ: «Դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում Իսրայելի համար: Այդ համատեքստում ԱՄՆ հրեական լոբբին սկսել է ակտիվորեն աջակցել ամերիկահայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Եթե Օբաման կարողանում էր այդ հարցում դիմակայել հայկական լոբբիին, ապա հայկական եւ հրեական լոբբիին միաժամանակ հաստատ չի կարողանա»,-ասել է Ստեփան Գրիգորյանը: Նա նաեւ մեկնաբաել է այն հնարավորությունը, որ քրդական գործոնը կարող է խանգարել հայ-թուրքական մերձեցմանը` ասելով, որ, հավանաբար, այդ գործոնը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վրա: «Քրդական հարցը բավականին դժվար կացության մեջ է դրել Թուրքիային, եւ այդ ֆոնի վրա նրանց համար շահավետ է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»,-ասել է հայ փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |