Ստեփան Դեմիրճյան. Մադրիդյան սկզբունքները չի կարելի հայկական կողմի համար ձեռքբերում համարել16 դեկտեմբերի 2009 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մադրիդյան սկզբունքները չի կարելի առաջընթաց համարել, քանի որ այդ փաստաթղթում լուծվում են գրեթե բոլոր հարցերը, իսկ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն հետաձգվում է անորոշ ժամանակով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:Դեմիրճյանի խոսքով, 2010-ին միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեռքբերման հարցում կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա, ինչին Երեւանը պետք է պատրաստ լինի: «Դա հասկանալի է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից, որոնք բանակցությունների ներկայիս փուլը գնահատում են որպես առաջընթաց եւ նշում, որ 2010-ին կարելի է հասնել հակամարտության լուծմանը»,- նկատեց ՀԺԿ առաջնորդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |