Միջնադարյան հայկական ձեռագրի յուրօրինակությունը ներկայացված է Նիկոլայ Քոթանջյանի «Ծուղրուտի ավետարան» գրքում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Երեւանի Ազգային գրադարանում կայացավ Նիկոլայ Քոթանջյանի «Ծուղրուտի ավետարան» գրքի շնորհանդեսը: Գիրքը վաղ միջնադարյան հայկական գեղանկարչության առաջին գիտական ուսումնասիրությունն է:



Այս Ավետարանը կարեւոր նյութ է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի գիտնականների գիտական հետազոտությունների համար, քանի որ ձեռագիր Ավետարանի ամենահին նմուշներից մեկն է:



Գիրքը հրատարակվել է երեք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն ու ռուսերեն: Գիտական աշխատության չորս գլուխներում հեղինակն ընթերցողին է ներկայացրել գեղագրության ու մանրանկարչության յուրահատկությունները, ինչպես նաեւ մագաղաթից թղթին անցումային փուլը:



Նիկոլայ Քոթանջյանը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է: Քոթանջյանը միջնադարյան հայկական գեղանկարչությանը նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---