ՀՀ ղեկավարությունը թաքցնում է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների մեղավորներին16 դեկտեմբերի 2009 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամը շարունակվում է, քանի որ մինչեւ հիմա 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների էջը փակված չէ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:Դեմիրճյանի խոսքով, երկրի ղեկավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի կոծկի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 հոգու իսկական մեղավորներին, ինչպես եւ չի բացահայտվել Հայաստանի խորհրդարանում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Դեմիրճյանը նշեց, որ Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամի լուծման համար հարկավոր է ժողովրդի միասնությունը եւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ապագայում ինչ կնախաձեռնի Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վերը նշված խնդիրների լուծման համար, ՀԺԿ առաջնորդը նկատեց, որ ՀԱԿ-ը շարունակում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար պայքարը եւ ապագայում նաեւ զանգվածային միջոցառումներ են նախատեսվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |