Սենատոր Ջո Լիբերմանն ու կոնգրեսմեն Լինդա Սանչեսն աջակցում են Հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունմանը16 դեկտեմբերի 2009 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Սենատոր Ջո Լիբերմանն ու կոնգրեսմեն Լինդա Սանչեսը միացել են Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի այն գործընկերներին, ովքեր աջակցում են ԱՄՆ Կոնգրեսում Հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկած Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) հաղորդագրության մեջ: «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Լիբերմանին եւ կոնգրեսմեն Սանչեսին` սկզբունքայնության եւ Թուրքիայի ժխտողականության դեմ վարած քաղաքականության համար: Մենք հույս ունենք ԱՄՆ Կոնգրեսում մեր գործընկերների հետ համատեղ աշխատել, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում հասնենք բանաձեւի ընդունմանը», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը: Թիվ 252 բանաձեւը 2009 թ. մարտի 17-ին ներկայացրել էին կոնգրեսմեն Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը: Այս բանաձեւը պաշտպանում են 135 կոնգրեսմեն: ԱՄՆ Սենատին ներկայացված թիվ 316 բանաձեւն ունի 10 կողմնակից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |