Հայաստանի Եվրոպական շարժումը ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված արշավ է սկսել16 դեկտեմբերի 2009 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Եվրոպական շարժումը սկսել է արշավ, որն ուղղված է ԵՄ մուտք գործելու վիզաների պարզեցմանը եւ ազատականացմանը: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի , Ուկրաինայի եւ ԵՄ ցանկացած քաղաքացի կարող է ստորագրել հայտարարության տակ, որում ասվում է. «Մենք, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի , Ուկրաինայի եւ ԵՄ քաղաքացիներս, խնդրում ենք Եվրոպական Միության անդամ պետություններին եւ ԵՄ կառույցներին ներկայացնել արեւելյան գործընկերության պետությունների` ԵՄ երկրների համար վիզաներ ստանալու պարզեցման ճանապարհային քարտեզ եւ հանել կամ կրճատել վիզաների տուրքը, որքան հնարավոր է արագ: Իբրեւ առաջնային քայլ, խնդրում ենք պարզեցնել վիզաներ ստանալու ընթացակարգը եւ տրամադրել երկարաժամկետ մուտքի վիզաներ»,-ասվում է հայտարարության մեջ:«Մենք հասկանում ենք այն պատճառները, որոնցով Եվրոպական պետությունները արդարացնում են մուտքի արտոնագերեր ստանալու բարդությունները եւ այս տեսակետից մեր պետությունները նույնպես լուրջ անելիքներ ունեն, սակայն մի բան հստակ է, որ ԵՄ եւ արեւելյան գործընկերություն երկրների միջեւ հաղորդակցության ծավալների մեծացումը կարող է դրական փոփոխություններ բերել արեւելյան գործընկերության պետությունների եւ ԵՄ մերձեցման գործընթացում», -ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |