«ԱրմենՏել»-ը «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի մեկնարկից ի վեր շուրջ 5000 դիմում է ստացել16 դեկտեմբերի 2009 - 18:06 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի մեկնարկից` դեկտեմբերի 8-ից ի վեր ընկերությունը ստացել է Hi Line ծառայության միացման շուրջ 5000 դիմում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ստացված դիմումները հնարավորինս սեղմ ժամկետում բավարարելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը, եւ դեկտեմբերի 15-ի դրությամբ հաճախորդի կողմից ներկայացված հայտի բավարարման միջին ժամկետը չի գերազանցել 24 ժամը: Չնայած այնփաստին, որ ակցիայինկատմամբ հետաքրքրությունը եւ ստացվողհայտերի քանակը մինչեւօրսշարունակաբար աճում է , «ԱրմենՏել» ընկերությունը ջանք չի խնայում ստացված հայտերը բավարարելու ժամկետը հնարավորինս կրճատելու համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում, որ անհրաժեշտ բոլոր սարքավորումներն առկա են բավարար քանակությամբ եւ ակցիայի շրջանակում ներկայացված բոլոր դիմումները կբավարարվեն: Բացի այդ, որակյալ տրաֆիկի նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով մեկուկես անգամ ավելացվել են արտաքին կապուղիները: «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի շրջանակում Hi Line ծառայության նկատմամբ աննախադեպ պահանջարկի պայմաններում միացումների ուշացման համար Ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |