Հայաստանում ՏՀՏ զարգացման Համաշխարհային բանկի նախագիծը գնահատվում է 250 մլն դոլար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Համաշխարհային բանկի գրասենյակում տեղի ունեցավ տեսախորհրդաժողով` նվիրված «Տեղեկատվությունն ու հաղորդակցությունները զարգացման համար2009` մատչելիության ընդլայնում եւ գործողության ակտիվացում» թեմայով զեկույցին, որտեղ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի իշխանությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները:



Հայկական կողմից խորհրդաժողովին մասնակցել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ինտերնետ հանրություն» ՈԿԿ նախագահ Իգոր Մկրտումյանը եւ այլոք:



ՀԲ-ն մասնակցում է ՏՀՏ զարգացմանը Հայաստանում, նախպատրաստական փուլում է «Էլեկտրոնային հանրություն եւ նորարարություններ մրցունակության համար» նախագիծը, որը գնահատվում է մոտավորապես 25 մլն դոլար եւ որը պետք է բարձրացնի Հայաստանի մրցունակությունը ՏՏ ոլորտի զարգացման միջոցով: Նախատեսվում է նաեւ զարգացնել ազգային լայնաշերտ ցանցը, այն գյուղական վայրերում առավել հասանելի դարձնելու նպատակով:



Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում ՀԲ տնօրեն Մարտին Ռայզերը, խոսելով Արեւելայն Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի մասին, նշել է, որ Հայաստանը լավ արդյունքներ է ցույց տալիս ուղղակի մասնավոր եւ պետական ներդրումների համար ՏՀՏ ոլորտում:



Իր հերթին Բ.Ենգիբարյանը հայտարարել է, որ ՏՀՏ-ն Հայաստանում դինամիկ զարգանում է` ընդգծելով, որ 2001թ. ի վեր երկրի ղեկավարությունը դիտարկում է ՏՀՏ ոլորտը որպես կարեւորագույններից մեկը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---