Հայաստանում տեղի է ոինեցել «Հայաստանի Ֆլորա եւ ֆաունա» շարքի նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը16 դեկտեմբերի 2009 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին ՀայաստանիԱզգայինպատկերասրահի Միջնադարյան որմնանկարների դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» շարքի շրջանակներում թողարկված Գ. Յակուլովի եւ Ս. Առաքելյանի 125-ամյակին նվիրված, ինպես նաեւ «Հայաստանի Ֆլորա եւ ֆաունա» շարքի շրջանակներում թողարկված երկուական նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Հայփոստի» մամլո ծառայությունը:Արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը եւ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության ղեկավար կազմը, Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսաելյանը: Նամականիշի անվանագներն են` Գ. Յակուլով եւ Ս. Առաքելյան ` 200 դրամ, ֆլորա եւ ֆաունա` 120 դրամ եւ 160 դրամ, տպաքանակը` 40 000 յուրաքանչյուր նամականիշ: Ֆլորա եւ ֆաունա նամականիշերի դիզայներն է Ալբերտ Քեչյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |