ԱՀՀ-ը նորից կոչ է արել ամերիկացի կոնգրեսականներին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը17 դեկտեմբերի 2009 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի մարդու իրավունքների իրավաբանական ենթակոմիտեն, որը գլխավորում է սենատոր Ռիչարդ Դարբինը, եւ ենթակոմիտեի անդամ սենատոր Թոմ Քոբուրնը կազմակերպել են լսումներ Վաշինգտոնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների կատարման վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):«Մենք հետագա համագործակցության հույս ունենք Կոնգրեսի եւ իրավաբանական ենթակոմիտեի անդամների հետ, որը ուղղված է այն բանի, որպեսզի վերջ դրվի ցեղասպանությունների արատավոր շրջանին եւ իրական նշանակություն տալ «այլեւս երբեք» արտահայտությանը», - հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բարայան Արդունին: Լսումների ընթացքում ներկայացված հայտարարությունում, մասնավորապես նշվում էր, որ մինչեւ հիմա չեն դադարում Հայոց ցեղասպանության ճանաչմանը խանգարելու փորձերը, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից: Ցեղասպանության փաստը հերքելու համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ: ԱՀՀ-ն կոչ է արել կոնգրեսականներին սատարել Ռոբերտ Մենդեզի եւ Ջոն Էնսայնի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ N316 բանաձեւը: Այդ բանաձեւի ընդունումը կարող է կանխարգելել ցեղասպանությունների հերքումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |