1980-ականներին ԱՄՆ Պետքարտուղարությունը փորձել է արգելափակել Կոնգրեսում Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին դեսպան Արմա Ջեյն Կարայերը բացահայտել է 1980-ականներին ԱՄՆ Պետքարտուղարության կուլիսային ջանքերին վերաբերող սկանդալային փաստերը, որոնց նպատակը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն արգելափակելն էր, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ):



«Իր հարցազրույցում տիկին Կարայերը բացահայտում է Ցեղասպանության հերքման հարցում Պետքարտուղարության անդամների արտահայտած անթաքույց ցինիզմի դեպքերը»,- նշեց ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ավելացնելով, որ Կարայերի հայտարարություններից երեւում է այն խորությունը, թե Թուրքիայի շնորհիվ ուր է հասել ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության ժխտման հարցում:



«Ցավոք, այսօր էլ արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեջ գերակայում է Կարայերի հարցազրույցում նկարագրված մոտեցումը»,- ասաց Համբարյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---