Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում կմասնակցի ATP մրցաշարին

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաստատել է իր մասնակցությունը Բուենոս Այրեսի ATP մրցաշարին: Մրցաշարը կանցնի փետրվարի 14-21-ը Արգենտինայի մայրաքաղաքում: Ինչպես հաղորդում է championat.ru-ն, մրցանակային հիմնադրամը կազմում է 600 000 դոլար:



Նալբանդյանից բացի, մրցաշարին կմասնակցի եւս մեկ արգենտինացի` Խուան Մոնակոն: Երկու թենիսիստներն արդեն հաղթել են Բուենոս Այրեսի մրցաշարում` Մոնակոն 2007թ., Նալբանդյանը` 2008-ին: Այժմ Մոնակոն 41-րդ տեղն է զբաղեցնում համաշխարհային դասակարգման աղյուսակում, իսկ Նալբանդյանը` 64-րդ:



Հիշեցնենք, որ վերջերս Նալբանդյանը վերականգնվում էր վնասված ազդրի վրա տարած վիրահատությունից:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---