Հայկական կազակական միավորումը կկրի Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար Լորիս Մելիքովի անունը17 դեկտեմբերի 2009 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին ընտրվեց Հայկական կազակական միավորման ատամանը: Բաց քվեարկության արդյունքում ատաման դարձավ գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը: «Ընթացիկ տարվա դեկտեմբերն մենք բոլորս դարձանք հայկական կազակության միավորման վկաները: Այդ իրադարձությունը խթան պետք է հանդիսանա բոլոր կազակների համար: Եվ առաջին մեծ շրջանը պետք է ապացուցեր մեր մտադրությունների լրջությունը: Մենք մեր ուժերը չենք խնայի հանուն Հայրենիքի համախմբման համար»,-իր զեկույցում ասաց Կարեն Զադոյանը: Նա հայտարարել է, որ հաշվի առնելով Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար Լորիս Մելիքովի ավանդը, Հայկական կազակական միավորումը կկրի նրա անունը: Զադոյանը խոստացավ շարունկել արդեն սկսված ծրագրերը: Ըստ նրա, շուտով Նովոռոսիյսկում կբացվի Հայկական կազակական միավորման բաժանմունքը, կավարտվի նաեւ Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու կառուցումը, կանցկացվեն միջոցառումները, ուղղված հայ եւ ռուս կազակների եղբայրության ամրապնդմանը: Հավաքին ներկա էին ՏՏ պաշտպանության նախարարության, ՀՀ սահմանապահ զորքերի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, ՌԴ նախագահին կից կազակության հարցերով խորհրդի ղեկավար Վալերի Նիկիտինը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Նիկիտինը Ռուսական կազակության անունից «Ատաման Պլատով« շքանշանով պագեւատրեց Կ.Զադոյանին, եւ «Կազակական կամքի համար« մեդալով Արթուր Մաքսապետյանին ու Նվեր Թորոսյանին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |