2010-ին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն կբացվի17 դեկտեմբերի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 17-ին ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային:Բարձ գնահատելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն ավելի կզարգանան: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Հնդկաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության սկզբնավորման եւ հետագա խորացման հարցը: Անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով Արթուր Բաղդասարյանն իր հնդիկ պաշտոնակցին հրավիրել է Հայաստան: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել երկկողմ կապերի խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ 2010 թվականին Հնդկաստանը Հայաստանում մի շարք ծրագրեր նախաձեռնելու մտադրություն ունի, այդ թվում` Հայաստանում նախատեսվում է բացել տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |