Հայաստանում հիմնադրվել է պետական միգրացիոն ծառայություն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզում անցկացրած նիստում որոշում է ընդունել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակազմ» պետական հիմնարկ ստեղծելու մասին` նախարարության աշխատակազմի վերակազմակերպման եղանակով: Հաստատվել է նաեւ պետական ծառայության կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը:

Բացի դրանից կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ` նորաստեղծ պետական կառավարման հիմնարկի իրավական գործունեությունն ապահովելու համար:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---