Սերժ Սարգսյան. «Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ հարաբերությունների զարգացմամբ»17 դեկտեմբերի 2009 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մայքլ Բորգ Հանսը (նստավայրը` Կիեւում) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեց իր հավատարմագրերը: Հայաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին նոր նշանակման առիթով եւ նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Դանիան փոխգործակցության լավ հեռանկարներ ունեն նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում: Հայաստանի նախագահի հետ համաձայնելով, Դանիայի դեսպանն ասել է, որ դա իր երկրի կառավարության նպատակներից է: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ ամրապնդելու Հայաստանի եւ Դանիայի միջեւ հարաբերությունները: Տնտեսության բնագավառում գործակցության համար որպես հնարավոր ուղղություններ Մայքլ Բորգ Հանսը նշել է գյուղատնտեսության, էներգետիկայի արդյունավետ կառավարման եւ օգտագործման ոլորտները, որտեղ Դանիան մեծ փորձառություն ունի եւ կարող է օգնել Հայաստանին: Սերժ Սարգսյանն ու Մայքլ Բորգ Հանսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ: Այդ համատեքստում Հայաստանի նախագահը գոհունակությամբ ընդգծել է Հարավային Կովկասի հիմնախնդիրների նկատմամբ Դանիայի հավասարակշիռ դիրքորոշումը: Կողմերը համակարծիք էին այն հարցում, որ յուրաքանչյուր խնդրի կարգավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |