Էդվարդ Նալբանդյանն իր դանիացի պաշտոնակցին Հայաստան հրավիրեց

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Կիեւ) Միքայել Բորգ-Հանսենին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:



Հանդիպման ընթացքումնախարարՆալբանդյանը շնորհավորեցդեսպան Բորգ-Հանսենին պարտականությունների ստանձնմանկապակցությամբեւ ասաց, որ արտգործնախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում: Վերհիշելով հունիսին Կորֆույում Դանիայի ԱԳ նախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ ունեցած հանդիպումն ու երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները` Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների կատարման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց իր դանիացի գործընկերոջն ուղղված Երեւան այցելելու հրավերը:



Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բորգ-Հանսենն ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա խթանել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---