Հայ-թուրքական երկխոսության տապալման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի Թուրքիայի վրա

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսության տապալման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի Թուրքիայի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Եթե Անկարան տապալի Երեւանի հետ գործընթացը, ապա ԱՄՆ-ի եւ այլ երկրների աչքերում ձեռք կբերի անվստահելի գործընկերոջ համբավ», - ասել է նա:



Այդ ենթատեքստում պ-ն Մինասյանը կարեւորեց այն, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում համալրվում են Հայոց ցեղասպանության բանաձեւը սատարող կոնգրեսականների շարքերը:



N252 Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացվել է 2009 թ-ի մարտի 17-ն, կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Ջորջ Ռադանովիչի կողմից: Այդ բանաձեւը սատարում են 135 կոնգրեսական: ԱՄՆ Սենատ ներկայացրած նմանատիպ N316 բանաձեւը ունի 10 կողմնակից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---