Ֆիլիպ Գորդոն. Թուրքիան երես չի թեքում ՆԱՏՕ-ից18 դեկտեմբերի 2009 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Սխալ է ենթադրել, թե Թուրքիան երես է թեքել ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներից: Այդ մասին հայտնեց Եվրոպայի ու Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Խոսելով Անկարայի արտաքին քաղաքականության մասին` բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը նշեց, որ Թուրքիան պարզապես ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում:Նրա խոսքով, Անկարայի ու Վաշինգտոնի դիրքերը որոշ հարցերում կարող են եւ բաժանվել: «Սխալ է կարծել, թե Անկարան երես կթեքի ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ բազմամյա համագործակցությունից»,- ասաց Ֆիլիպ Գորդոնը` ընդգծելով, որ Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպումն այդ մասին է վկայում: Ամերիկացի դիվանագետն ընդգծեց նաեւ, որ Թուրքիան չի կարող հեռանալ ԵՄ-ից, քանի որ Անկարայի Եվրամիություն մտնելու գործընթացը շարունակվում է: «Թուրքիան շարունակում է մեր ազնիվ գործընկերը մնալ: Նա մեզ հետ համագործակցում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ հարթության վրա»,- ընդգծեց Գորդոնը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |