Հանս Յոխեն Շմիդտ. Արձանագրությունները պետք է վավերացվեն փետրվարից ոչ ուշ18 դեկտեմբերի 2009 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Ես հուսով եմ, որ հայ-թուրքական Արձանագրությունները ժամանակին կվավերացվեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը: «Ինչպես ես նախկինում հայտարարել եմ, Արձանագրությունները հնարավորության պատուհան են: Հայկական կողմն արդեն բազմիցս ասել է, որ Արձանագրությունները պետք է վավերացվեն փետրվարից ոչ ուշ: Ես կիսում եմ այդ դիրքորոշումը»,- նշեց Շմիդտը: Ընդ որում, նա չբացառեց, որ Արձանագրությունների վավերացումը կարող է ազդել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Նրա խոսքով, դա Թուրքիային հնարավորություն կտա նաեւ ուժեղացնելու իր դերը Հարավային Կովկասում: «Այնպես որ կարելի է ասել, որ Թուրքիան շահագրգռված է այդ գործընթացով: Դրանով Անկարան ցույց կտա, որ հավասարակշռված քաղաքականություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց դեսպանը: Ընդ որում, նա հրաժարվեց մեկնաբանել թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը կօգնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` ասելով, որ բոլոր կողմերը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: «Ես հուսով եմ, որ Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացումը կվկայի այն մասին, որ նրանք ցանկանում են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,- ընդգծեց Հանս Յոխեն Շմիդտը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |