Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունը18 դեկտեմբերի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին: Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին: Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Պատասխանելով հարցերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւիցե այլ խնդրի հետ կապելը անհեռատես է, քանզի դա հակառակ է ոչ միայն ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությանը, տառին եւ ոգուն, այլեւ` ողջ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկխոսությունը սկսվել է փոխադարձ ըմբռնմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների համաձայնության մթնոլորտում, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանակին, որտեղ մենք գտնվել ենք գործընթացը սկսելուց առաջ: «Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունը», - ասաց նախարար Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |