Հայաստանում երիտասարդ գիտնականներին կտրվեն դրամաշնորհներ

PanARMENIAN.Net - 2009 թ. դեկտեմբերի 22-ին հայկական ամառանոցային Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա հաշվետու համաժողով, որի ընթացքում ներկայացվելու է հաշվետվություն Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) եւ Երեւանի պետական համալսարանի համաֆինանսավորմամբ «Համալսարանի հետազոտական կենտրոնների ստեղծման» շրջանակներում իրականացված գիտակրթական շնորհների մասին հաշվետվություն: Այնտեղ տեղի կունենա նաեւ հայ-ամերիկյան համատեղ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2009» մրցույթի ամփոփումը եւ շնորհների հանձնումը: Հրավիրված հյուրերի շարքում կլինեն հանրապետության գիտակրթական համակարգից` նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, նաեւ պաշտոնյաներ ԱՄՆ դեսպանատնից` որպես յուրօրինակ ծրագիրը ֆինանսավորող կողմ:



«Համալսարանական հետազոտական կենտրոնների ստեղծում» ծրագիրը ԳԱՏԱՀ-ի գիտակրթական ամենամեծ ծրագրերից է, որի շրջանակներում երկու տարվա ընթացքում տրամադրվել է 100.000-ական ԱՄՆ դոլար դրամաշնորհ` տեխնիկայի գնման, լաբորատորիաների վերանորոգման եւ միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար:



Գիտական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, այս ծրագիրը աջակցում է Հայաստանի գիտելիքահենք տնտեսության զարգացմանը եւ լուրջ հետաքրքրության է արժանացել գիտական արդյունքի առեւտրայնացման գործընթացում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---