Հայաստանը չպետք է կրկնի Սերբիայի սխալները19 դեկտեմբերի 2009 - 13:32 AMT PanARMENIAN.Net - «Բալկանյան փորձը» Կովկաս տեղափոխելու որոշակի քայլեր են արվում», - զուգահեռներ անցկացնելով Բալկանների եւ Կովկասի իրավիճակների միջեւ, դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Պետական Դումայում տեղի ունեցած «Բալկանները 21-րդ դարում. աշխարհաքաղաքական եւ ռազմավարական չափումները» միջազգային կոնֆերանսում հայտարարել է մոսկովյան «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:Նա նշել է, որ ներկայումս Հայաստանը գտնվում է ճնշման տակ, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար պարտադրվել են այնպիսի Արձանագրություններ, որոնք նախատեսում են հայերի պատմական իրավունքներից հրաժարում: Թուրքիան նույնիսկ իր պայմանները բավարարող արձանագրությունների վավերացումը կապում է ղարաբաղյան հարցում հայկական կողմի զիջումների հետ, պնդելով, որ Հայաստանը հեռու մնա Ղարաբաղում իր հայրենակիցներին աջակցելուց: Ըստ Յուրի Նավոյանի, սա ինչ-որ իմաստով հիշեցնում է այն իրավիճակը, որը առաջացել էր 1995 թ. Խորվաթիայում Սերբական Կրաինայի անկման նախօրեին, երբ Սերբիայի համար Խորվաթիայում եւ Բոսնիայում իր հայրենակիցներին աջակցելու հարց էր առաջացել: Սերբական Կրաինայի անկումով սկսվեց բալկանյան ողբերգության նոր փուլը, Կրաինայից հետո հերթը հասավ բուն Սերբիային: Նրա կարծիքով, բոլորի համար կարեւոր է ոչ հեռու անցյալից դասեր քաղելը, ժողովրդի կամքը հաշվի առնելը եւ կովկասյան տարածաշրջանում նոր անկայունության հանգեցնող պարտադրանքներից հրաժարվելը: Բալկանյան աշխարհաքաղաքական իրավիճակին նվրիված կոնֆերանսը համատեղ կազմակերպել էին Ռուսաստանի Պետական Դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցությունը, սերբական Արմատական կուսակցությունը եւ Սերբիայի Սոցիալիստական կուսակցությունը: Կոնֆերանսում Բալկանների աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել Սերբիայի խորհրդարանում Սերբական Արմատական կուսակցության խմբակցության նախագահ Դրագան Թոդորովիչը, պատգամավոր Դեյան Միրովիչը, Սերբիայի Սոցիալիստական կուսակցության նախագահի խորհրդական Դրագուտին Մատանովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Եմելյանովը, Ռուսաստնի Գիտությունների ակադեմիայի Սլավոնագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Աննա Ֆիլիմանովան, Պյոտր Իսկանդերովը, ուրիշ փորձագետներ: Ի թիվս բալկաններում հաստատված նոր իրողությունների, կոնֆերանսը մատնանաշել է նաեւ այն, որ սերբ ժողովրդի մասնատմանը զուգահեռ ընթանում է մուսուլմանական շրջանների ուժեղացում, ինչին մասնակցում է նաեւ Թուրքիան: Մի շարք փորձագետներ հիշատակել են, որ հոկտեմբերին ՌԴ նախագահի` Սերբիա կատարած այցից երկու օր անց այնտեղ ժամանած Թուրրքիայի նախագահը հայտարարել է, թե Բալկանների` Օսմանյան կայսրության կազմում լինելը փայլուն ու բարգավաճ շրջան էր, որը պետք է վերադարձնել: Հատկանշական է, որ սերբական ղեկավարությունը անարձագանք է թողել այս հայտարարությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |