Տեղի ունեցավ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի թեմաներին նվիրված նակամանիշերի մարման պաշտոնական արարողությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի եկեղեցիներին, ինչպես նաեւ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի թեմաներին նվիրված նակամանիշերի մարման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Հայփոստ»-ի մամլո ծառայությունը:



Արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գ-որգյանը, ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստի գլխավոր տնօրենի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը,Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ հյուրեր:



Մարման արարողությունը եզրափակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր Հայրական օրհնությամբ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---