Երեւանի քաղաքապետարանում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» բարեգործական տոնավաճառը19 դեկտեմբերի 2009 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի հանդիսավոր բացումը: Տոնավաճառի կազմակերպիչները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիան եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկին Նատալիա Նալբանդյանն են: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տիկինը շատ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տոնավաճառ է կազմակերպել: Դա զանազան սոցիալական ծրագրերին աջակցելու համար միջոցներ հավաքելու հնարավորություն է: Ես մեծ հույս ունեմ, որ ծրագիրը դրական կլինի, եւ հաջորդ տարի մենք ավելի շատ գումար կհավաքենք այլ սոցիալական նախագծերի իրականացման համար»,- պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը: Տոնավաճառին մասնակցեցին Հայաստանում զանազան երկրների դեսպանատների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մասնավոր անձինք: Տոնավաճառն այցելեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլք: Տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի երեւանյան մանկապարտեզներին ջեռուցման համակարգերի տեղադրման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |